ՖŖU֠/Մեդիամաքս/. Հայաստանը ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարը## պետք է դառնա առաջիկա տարիների մեր ուղեցույցը, այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Սերժ Սարգսյանն ասել է այս մասին այսօր Դիլիջանում կայացած առաջին ֆինանսա-բանկային կոնֆերանսում, որը կազմակերպել էր Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ):“Այսուհետ մենք պետք է Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման տեմպերը համեմատենք ոչ թե տարածաշրջանի երկրների ցուցանիշների հետ, այլ պետք է պարզենք, թե որքանո±վ ենք մոտեցել համաշխարհային ցուցանիշներին”, - նշել է պետության ղեկավարը:Սերժ Սարգսյանը ընդգծել է հանրապետությունում OMX Group-ի ներկայության կարեւորությունը, նշելով, որ այդ հեղինակավոր բորսային օպերատորը կաջակցի Հայաստանում համաշխարհային չափանիշներով մրցունակ ֆինասական շուկայի կայացմանը:Նախագահի խոսքերով, բանկային համակարգը պետք է տնտեսության լոկոմոտիվը դառնա:Սերժ Սարգսյանը հատուկ նշել է ֆինանսական համակարգում վստահության վրա հիմնված հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը: “Այդպիսի հարաբերությունները պետք է տարածվեն բիզնեսի բոլոր ոլորտների վրա: Կգա մի ժամանակ, երբ կողմերի միջեւ հարաբերություններում վստահության գործոնն ավելի ուժեղ կլինի իրավական նորմերից”, - ասել է նախագահը: Նա նաեւ հիշատակել է Հայաստանի համաչափ տարածքային զարգացման կարեւորության մասին, նշելով, որ տնտեսական աճը պետք է իրենց վրա զգան երկրի բոլոր քաղաքացիները:“Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ օրենսդրական եւ քաղաքական միջոցները առաջադրված նպատակներին հասնելու համար”, - ասել է Սերժ Սարգսյանը, ավելացնելով, որ իշխանությունները պատրաստ են քննարկել ֆինանսական շուկայի մասնակիցների առաջարկները: Tweet Դիտում՝ 6251