Ռուսաստանցիները, ովքեր նոր են սկսել ներդրումներ կատարել ֆոնդային բորսայում, չպետք է այնտեղ տանեն իրենց վերջին փողերը կամ դրա համար վարկ վերցնեն, ինչպես նաեւ ֆոնդային բորսայում խաղալիս պետք է գնահատեն բոլոր ռիսկերը եւ «բոլոր ձվերը մեկ զամբյուղում չտեղադրեն», խորհուրդ է տալիս ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:«Չի կարելի վերջին գումարը շուկա տանել. դուք միշտ պետք է խնայողություններ ունենաք: Պետք չէ բոլոր ձվերը մեկ զամբյուղում տեղադրել: Գոնե սկսնակ ներդրողներին պետք չէ ներդնել փոխառու միջոցներ»,- Նաբիուլինայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն: 25.01.2021 | 16:15 Փորձագետները պատմել են 2021-ի ֆավորիտ արժույթների մասին Կենտրոնական բանկի ղեկավարը նաեւ խորհուրդ է տվել ներդրողներին գնահատել ռիսկերը, երբ նրանց առաջարկում են բարձր եկամտաբերությամբ պրոդուկտներ՝ նշելով, որ միշտ չէ, երբ նախորդ եկամտաբերությունը կարող է հիմք հանդիսանալ ապագա եկամտաբերության համար:«Անցած տարի բանկային ավանդների եկամտաբերության անկման ֆոնին ռուսաստանցիները սկսեցին ակտիվորեն մուտք գործել ֆոնդային շուկա: Ըստ Մոսկվայի բորսայի՝ մանրածախ ներդրողների քանակը 2021թ. հունվարին աճել է գրեթե 626 հազարով եւ հասել ռեկորդային 9,4 մլն ցուցանիշի»,- նշում է գործակալությունը: Tweet Դիտում՝ 4317