Համավարակի սկզբից ԱՄՆ-ում 400 հազ․ փոքր ձեռնարկություն է փակվել

23.02.2021 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Ջո Բայդեն #համավարակ
Համավարակի բռնկումից ի վեր ԱՄՆ-ում շուրջ 400 հազ․ փոքր բիզնեսի ձեռնարկություն է փակվել, եւս միլիոնավոր ընկերություններ «մազից են կախված»:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:



«Փոքր բիզնեսի ձեռնարկությունները մեր տնտեսության շարժիչ ուժն են, բայց դրանք ջախջախվում են: 400 հազ․ փոքր բիզնես փակվել է, եւս միլիոնավոր ընկերություններ մազից են կախված»,- ասել է Բայդենը:

Ելույթի ընթացքում նա հայտարարել է համավարակի պայմաններում փոքր բիզնեսին աջակցության ծրագրերում վարչակազմի կողմից կատարված մի շարք փոփոխությունների մասին:
Դիտում՝ 3437

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW