ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Ֆոտոն» ընկերությանը

22.02.2021 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Ֆոտոն»
ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունն ունի մի քանի տարվա պատմություն: Ընկերությունն ակտիվ սպասարկվում է բանկում 2017 թվականից. հաշվարկադրամարկղային ծառայությունների շրջանակում, մասնավորապես՝ իրականացնում է միջբանկային փոխանցումներ, փոխարկման անկանխիկ գործարքներ, վճարումներ պետ․բյուջե:

Իսկ 2020թ.-ից սկսած՝ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ փաստաթղթային բիզնեսի շրջանակներում․բանկը պարբերաբար, ելնելով ընկերության պահանջներից, տրամադրում է «Ֆոտոն» ՍՊԸ-ին բանկային երաշխիքներ՝ որպես գործընկեր կազմակերպությունների նկատմամբ պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխիք:

««Ֆոտոն» ՍՊԸ-ի գործունեությունը բազմաբնույթ է. ընկերությունը, ներմուծելով Ռուսաստանից ձավարեղենի եւ մակարոնեղենի լայն տեսականի, հանդիսանում է սննդամթերքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաեւ  արտադրում է գրասենյակային, խոհանոցային եւ փափուկ կահույք:


Զբաղեցնելով առաջատար դիրքեր կահույքի արտադրության եւ սննդամթերքի մեծածախ վաճառքի շուկաներում՝ «Ֆոտոն» ՍՊԸ-ն ակտիվորեն մասնակցում է ինչպես կահույքի եւ կահույքային պարագաների (հիմնականում գրասենյակային կահույքի) արտադրության եւ մատակարարման, այնպես էլ պարենային ապրանքների  գնման եւ մատակարարման (հիմնականում մանկապարտեզներին) տենդերներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Ֆոտոն» ՍՊԸ-ի ֆինանսավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից հանդիսանում է ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական եւ հնարավորություն է ընձեռում զարգանալ, կնքել խոշոր պայմանագրեր, պահպանել սեփական միջոցներն ու ակտիվները, արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական մուտքերը եւ ընդլայնել մրցակցային առավելությունները:

Կանգ չառնելով ձեռք բերված հաջողությունների վրա՝ «Ֆոտոն» ՍՊԸ-ն նախատեսում է ապագայում ավելի զարգացնել իր բիզնեսը՝ ապահովելով գերիշխող դիրք Հայաստանի սպառողական շուկայում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն, առանձնակի կարեւորելով փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումն ու սպասարկումը, յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառում է ֆինանսավորման անհատական մոտեցում՝ հաշվի առնելով վերջինիս բիզնեսի գործունեության առանձնահատկությունները:

Բանկային երաշխիքը՝ պայմանագրերի ապահովման ձեւ է, որով ՎՏԲ-Հայաստան Բանկը երաշխավորում է հաճախորդի կողմից՝ երրորդ կողմի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը: Ֆինանսավորման այս գործիքը լավագույնն է եւ ամենաարդյունավետը կապալառու/մատակարար ընկերությունների համար, որոնք կնքում են մատակարարման խոշոր պայմանագրեր գործընկեր կազմակերպությունների հետ կամ պատրաստվում են մասնակցել պետական գնումների եւ տենդերների: Բանկային երաշխիքն, իր հերթին, հանդիսանում  է հաճախորդ-պրինցիպալի բիզնեսի դրական գնահատման գրավական, քանի որ երաշխիք տրամադրելիս՝ բանկը մանրակրկիտ ստուգում է հաճախորդին: Այդ իսկ պատճառով բանկային երաշխիքը հանդես է գալիս որպես ընկերության ֆինանսական կայունության, պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական գործիքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 6113
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW