ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին օգտվել վարկային գծերից

19.02.2021 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #վարկային գիծ
Ժամանակին համընթաց՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը սպառողական վարկավորման շրջանակում ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է օգտվել վարկային գծերից:

«Վարկային գիծը լավագույն լուծում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ են դրամական միջոցներ չնախատեսված ծախսեր իրականացնելու համար: Դա է պատճառը, որ վարկային այս պրոդուկտի նկատմամբ հաճախորդների շրջանում պահանջարկն օրեցօր աճում է:

ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային գիծը՝ շահավետ եւ ունիվերսալ գործիք է, որը հնարավորություն է տալիս օգտվել վարկային միջոցներից անվճար»,- նշել են բանկում:

Վարկային գծերի հիմնական առավելություններն են․

- Վարկային միջոցների օգտագործման անտոկոս (արտոնյալ) ժամանակահատված՝ մինչեւ 55 օր տեւողությամբ (կախված քարտի տեսակից), որի ընթացքում վարկի օգտագործված գումարն ամբողջությամբ մարելու դեպքում հաճախորդը տոկոս չի վճարում:

- Վարկային գծի վերականգնվող սահմանաչափ, ինչը նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում հաճախորդի տնօրինության տակ միշտ առկա է անհրաժեշտ գումար «անվտանգության բարձիկի» տեսքով: Մեկ անգամ ներկայացնելով բանկին վարկային սահմանաչափի ստացման դիմում եւ ստանալով վարկային գիծ՝ հաճախորդը ցանկացած պահի հասանելիություն ունի տրամադրված  դրամական միջոցների:

- Հարմարավետություն՝ վարկային սահմանաչափը թույլ է տալիս հաճախորդին չհետաձգել անհրաժեշտ ապրանքի գնումը: Կատարելով մասնակի վճարումներ որոշ ժամանակահատվածի ընթացքում՝ հաճախորդն ունի հնարավորություն գնել ապրանքը նախապես:

Վարկավորման հիմնական պայմաններն են.

- արժույթ՝ ՀՀ դրամ,
- տարեկան անվանական տոկոսադրույք` 11-19,5% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 12-24%),
- վարկի գումար` 30,000 դրամից մինչեւ զուտ եկամտի 6-ապատիկը,
- վարկի ժամկետ` 6-ից 24 ամիս:

Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:

Վարկային գծերի պայմանների եւ սակագների, ինչպես նաեւ պահանջների եւ կիրառվող միջնորդավճարների  վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում՝ այս եւ այս հղումներով, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3579
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW