Այս տարի Հայաստանից նախատեսվում է արտահանել 9 մլն լիտր կոնյակի սպիրտ

18.02.2021 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #կոնյակի սպիրտ #արտահանման տուրք
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտնել է, որ 2021-ին Հայաստանից նախատեսվում է արտահանել 9 մլն լիտր կոնյակի սպիրտ։

«Կառավարությունն 900 մլն դրամ կհատկացնի այս տարի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման համար: Սա շատ կարեւոր ծրագիր եմ համարում, որը նաեւ շղթայական էֆեկտ ունի մինչեւ խաղողագործություն եւ գյուղատնտեսության զարգացում»,- կառավարության նիստի ժամանակ նշել է նախարարը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի երկրից արտահանվել է մոտ 4,4 մլն լիտր կոնյակի սպիրտ։

Ինչ վերաբերում է խաղողի մթերման ժամանակ առաջացող խնդիրներին՝ Վահան Քերոբյանը հավելել է, որ մթերման գործընթացի վերահսկումը անհրաժեշտ է լուծել թվային մեթոդների կիրառմամբ:

«3 մարզում արդեն ավարտվել են խաղողի տնկարկների քարտեզագրման գործընթացը, այս տարի նախատեսվում է եւս 2 մարզում այդ աշխատանքներն իրականացնել: Արդյունքում մենք կունենանք ամբողջական պատկեր խաղողի այգիների մասով եւ բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի վերահսկել խաղողի մթերումն ամբողջությամբ»,- ասել է նախարարը:
Դիտում՝ 3690
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai