Goldman Sachs-ի նախկին թոփ մենեջերը նշանակվել է BBC-ի ղեկավար

18.02.2021 | 09:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռիչարդ Շարփ #Goldman Sachs #BBC
Ռիչարդ Շարփը, ով նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Goldman Sachs բանկում, դարձել է BBC բրիտանական հեռարձակման կորպորացիայի նոր ղեկավար:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության թվային տեխնոլոգիաների, մշակույթի, զանգվածային լրատվական միջոցների և սպորտի նախարարության հայտարարությանը:

«Ռիչարդ Շարփը նշանակվել է տնօրենների խորհրդի նախագահ չորս տարի ժամկետով՝ 2021թ․ փետրվարի 16-ից մինչեւ 2025թ․ փետրվարի 15-ը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ֆինանսական ոլորտում 65-ամյա Շարփի տպավորիչ փորձը:

Այսպես, 1984 թվականից ի վեր մենեջերը 23 տարի աշխատել է Goldman Sachs ամերիկյան բանկում՝ հասնելով մինչեւ Եվրոպայում արժեթղթերով գործարքների համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոնին: 2013-2019թթ․ նա Անգլիայի բանկի ֆինանսական քաղաքականության հանձնաժողովի անդամ էր: Բացի այդ, Շարփը նախկինում ղեկավարել է Արվեստների թագավորական ակադեմիան:

Իր հերթին, The Guardian-ը հայտնել է, որ BBC-ի նոր ղեկավարն իշխող Պահպանողական կուսակցության խոշոր դոնոր է: Ավելին, նա եղել է գործող վարչապետ Բորիս Ջոնսոնի խորհրդականը, երբ Ջոնսոնը զբաղեցնում էր Լոնդոնի քաղաքապետի պաշտոնը (2008-2016թթ․), ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ է մատուցել Թագավորության ֆինանսների ներկայիս նախարար Ռիշի Սունակին:
Դիտում՝ 3026
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW