Հայաստանում էլեկտրոնային փողի առաջատարը՝ Իդրամը, IDBank-ի հետ համատեղ, որը շարունակական թվային նորարար պրոդուկտներ է ներդնում շուկայում, պատերազմ են հայտարարում կանխիկին՝ եւս մեկ անգամ հիշեցնելով անհպում եւ առցանց վճարումների առավելությունների եւ արդիականության մասին։Առօրյա գնումներից մինչեւ էլեկտրոնային թեյավճար, թվային ապառիկ ու օնլայն բանկինգ. սրանք էլեկտրոնային փողի տված հնարավորություններից եւ Idram-IDBank բիզնես ալյանսի առավելություններից մի քանիսն են միայն։ Առաջիկա ամիսներին «Ոչ քեշին» արշավի շրջանակում ընկերություններն իրենց սոցիալական մեդիայի պաշտոնական էջերում եւ հաղորդակցման այլ ալիքներում կներկայացնեն քեշի նկատմամբ էլ․ փողի եւ առաջարկվող գործիքակազմի առավելությունները, կպատմեն կանխիկից հրաժարված օգտատերերի եւ ձեռներեցների պատմությունները, կհամագործակցեն քաղաքային հայտնի արտիստների հետ «Քեշի անկումը» թեմայով պոստերների ստեղծման շուրջ, ինչին կհետեւի նույն թեմայով բաց մրցույթը խոշոր մրցանակային ֆոնդով։ Առաջադեմ երկրները վաղուց վարում են կանխիկի կիրառությունը մաքսիմալ նվազեցնելու քաղաքականություն։ Մեր երկրում, ճիշտ է, համավարակը փոքր-ինչ փոխեց պատկերը հօգուտ անկանխիկի, միեւնույն է՝ գործարքների ավելի քան 50%-ը դեռեւս կանխիկով է կատարվում, ինչը զրկում է գնորդներին բազմաթիվ առավելություններից եւ խոչընդոտում ընդհանուր տնտեսական գործունեության թափանցիկությանն ուղղված գործընթացներին։ Idram եւ IDBank բիզնես ալյանսը, որպես առաջատար ֆինտեխ թվային հարթակ, ստեղծել եւ առաջարկում է ամբողջ անհրաժեշտ գործիքակազմը թե՛ քաղաքացիներին անվտանգ եւ արագ վճարման հնարավորություն ընձեռելու, թե՛ բիզնեսին՝ անկանխիկ եւ առցանց վճարումների ստացման եւ գումարների հավաքագրման լուծումներ տրամադրելու համար․ ի դեպ, այդ լուծումները վերջիններից գրեթե ոչ մի հավելյալ ջանքեր կամ ներդրում ծրագրերի եւ սարքավորումների ուղղությամբ չեն պահանջում։Այսօր արդեն ողջ Հայաստանի տարածքում Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարել ավելի քան 4400 վաճառակետերում, այդ թվում՝ սուպերմարկետներում, դեղատներում, սպասարկման ոլորտում, 400-ից ավելի առցանց խանութերում եւ 300-ից ավելի ծառայությունների համար։Իդրամը կոչ է անում հրաժարվել կանխիկից՝ եւս մեկ անգամ հիշեցնելով, որ «Իդրամով կյանքը հեշտ է»։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 6718