Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:Հանդիպմանը քննարկվել են Հիմնադրամի կողմից իրականացվող եւ առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ Արցախում հումանիտար օժանդակության նախագծերը:Նախագահ Սարգսյանը կարեւորել է աշխարհասփյուռ հայության հանգանակած եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած միջոցների արդյունավետ, պատասխանատու եւ նպատակային ծախսումը, ծրագրերի իրականացման ընթացակարգերի եւ ժամկետների խստագույնս պահպանումը, հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, կառույցի հանդեպ վստահությունը:Նախագահ Սարգսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսում է հրավիրել հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ՝ Հիմնադրամի կառավարման եւ գործունեության հետ կապված խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով: Tweet Դիտում՝ 1491