2 Fiat 500 ավտոմեքենա IDBank-ից ու Idram-ից

15.02.2021 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Idram #Fiat 500
IDBank-ն ու Idram-ը փետրվարի 12-ից մայիսի 31-ը ներառյալ խաղարկում են 2 Fiat 500 ավտոմեքենա․ նշված ժամակահատվածում Idram&IDBank հավելվածով պետք է կատարել նվազագույնը 1000 դրամի առցանց գնում կամ QR/NFC վճարում եւ ստանալ խաղարկության էլեկտրոնային մեկ կտրոն։

«Ավելին․ Fiat 500 ավտոմեքենա շահելու հավանականությունը եռապատկելու համար կատարի՛ր վճարում Ռոքեթ Լայնով։ Այս դեպքում անմիջապես վճարման պահին կստանաս 1 կտրոն, իսկ եւս 2-ը կստանաս վճարումից 10 օր անց, եթե մինչ այդ չչեղարկես տվյալ գործարքը կամ չմարես քո Ռոքեթ լայն սահմանաչափը։

Idram&IDBank հավելվածով կարող ես վճարում կատարել արդեն 4400-ից ավելի վաճառակետերում եւ ավելի քան 400 առցանց խանութներում։ Գործընկերների ցանկին ծանոթացի՛ր այստեղ։

Խաղարկությանը մասնակցելու համար պարզապես Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am առցանց հարթակում նշի՛ր, որ համաձայն ես խաղարկության կանոններին եւ հետեւի՛ր կտրոններիդ»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ։

2 Fiat 500 ավտոմեքենայի խաղարկությունը տեղի կունենա հունիսի 11-ին, ժամը 21։00-ին Idram-ի եւ IDBank-ի ֆեյսբուքյան եւ YouTube-յան պաշտոնական էջերում՝ ուղիղ հեռարձակմամբ։

«Կատարի՛ր վճարումներ Idram&IDBank հավելվածով, մասնակցի՛ր խաղարկությանը, եւ թո՛ղ հաղթի ամենահաջողակը»,- ամփոփել են բանկում։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5460
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW