Քննարկվել են ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտին առնչվող հարցեր

15.02.2021 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #ադամանդագործություն #ոսկեգործություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Հայաստանի ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտի  ներկայացուցիչների հետ քննարկվել է մաքսատուրքերին առնչվող հարցեր:

Մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշման նախագիծը, համաձայն որի նախատեսվում է մի շարք գունավոր թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի մաքսատուրքի դրույքաչափի զրոյականացում՝ 2 տարի ժամկետով, ինչպես նաեւ մինչեւ 0,3 կարատ  եւ 0,3 կարատից բարձր զանգվածով ադամանդե քարերի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի տարանջատում։

Հանդիպմանը քննարկվել է  նաեւ մինչեւ 0,3 կարատ  զանգվածով ադամանդե քարերի մասով մեկ տարի ժամկետով 0% մաքսատուրքի դրույքաչափի կիրառման նպատակահարմարության հարցը, որը հավանության է արժանացել ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների կողմից, սակայն մի շարք ադամանդագործական ընկերություններ նշյալ առաջարկին դեմ են արտահայտվել։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ անհրաժեշտ է գտնել այն լուծումը, որն առավելագույնս երկու ոլորտների համար էլ ձեռնտու կլինի։

Նա ասել է, որ անհրաժեշտ է երկար արժեքային շղթաներ ստեղծել՝ հանքավայրից հանքանյութը հանելուց, մշակելուց մինչեւ պատրաստի ոսկերչական արտադրանքը, եւ ներկայանալ աշխարհին հայկական բրենդով:

Դիտում՝ 1555

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW