Կարեւորվել է «Զվարթնոց»-ից ուղեւորների փոխադրումների կանոնակարգման հարցը

15.02.2021 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #տաքսոմոտորային փոխադրումներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տաքսոմոտորային փոխադրումների ոլորտում առկա վիճակը եւ առաջարկվող լուծումները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա անհավասար հնարավորություններին, լիցենզիայի տրամադրման գործընթացներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ հնարավոր քայլերին, կանոնավոր ուղեւորափոխադրումների եւ տաքսի ծառայությունների կանոնակարգմանը:

Այս համատեքստում, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի շրջանակում ներկայացվել են տարբեր առաջարկություններ եւ դիտարկումներ՝ ինչպես տաքսի ծառայություններ մատուցողների, այնպես էլ սպասարկվող քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովման համատեքստում: Կարեւորվել է նաեւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից ուղեւորափոխադրումների կանոնակարգումն ու այս ուղղությամբ հստակ քայլերի իրականացումը:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է երկրում ուղեւորափոխադրումների ոլորտում առկա խնդիրների հետեւողական լուծման անհրաժեշտությունն ու այս առումով պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:
Դիտում՝ 1503

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW