ՊԵԿ-ում մեկնարկել են հարկ վճարողների հետ հանդիպումները

11.02.2021 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկ վճարողներ
Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) մեկնարկել են հարկ վճարողների հետ հանդիպումները, որոնց նպատակն է քննարկել  տարբեր ոլորտներում առկա հարկային եւ մաքսային խնդիրները։

ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում հարկ վճարողների տարբեր խմբերի ներկայացրել են համապատասխան ոլորտում հանդիպող ռիսկերը, հարկային պլանավորման հնարավոր չարաշահման ի հայտ եկած (դրսեւորված) երեւույթները, օրենսդրական հիմնական փոփոխությունները։

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ  Արթուր Հարությունյանը նշել է, որ ՊԵԿ-ի կողմից իրականացվել են վերլուծություններ, այնուհետեւ նաեւ խորը ուսումնասիրություններ ռիսկերի գնահատման համար։ Ըստ Հարությունյանի՝ այս հանդիպումների նպատակն է քննարկել դրանք, ինչպես նաեւ լիարժեք պատասխաններ ու պարզաբանումներ տալ հարկ վճարողների հարցերին։



ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի խոսքով՝ նախորդ տարի ՊԵԿ-ում տեղի են ունեցել լուրջ կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ձեւավորվել  է հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչությունը։ Արդյունքում՝ ՊԵԿ-ը կարողանում է օպերատիվ գործողություններ  կատարել հստակ տեղեկատվության հիման վրա եւ իրականացնել  անհրաժեշտ վերահսկող միջոցառումներ։ Չարխիֆալակյանը նշել է, որ  ՊԵԿ-ի կողմից նախաձեռնվող նման քննարկումները նպատակ ունեն  ավելի ամրապնդել պետություն-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները եւ ապահովել թափանցիկ,  հաշվետվողական հարկային ու մաքսային քաղաքականություն։

Նման հանդիպումների առանցքում ՊԵԿ նախագահի հանձնարարականն է, որով խնդիր է դրվել հարկ վճարողներին ժամանակին եւ պարբերաբար իրազեկել, թե՛ հարկային եւ մաքսային ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններին, թե՛ առաջիկա նախագծերին։
Դիտում՝ 1359

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW