«Արմենիա Վայն» ընկերությունը Երեւանում ներդրումային ծրագիր կիրականացնի, որի արդյունքում կկառուցվի բարձրահարկ «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն:Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կառավարության նիստում հայտնել է, որ նախնական գնահատականով ծրագրի իրականացման համար կներդրվի $40 մլն եւ կստեղծվի 5000 աշխատատեղ։ 07.03.2020 | 01:10 Քրիստինե Վարդանյան. Ամեն հաջողության հիմքում օրուգիշեր աշխատանքն է Ներդրումային ծրագրի ընդլայնման համար կառավարությունն այսօր հաստատել է Երեւանի Իսակովի պողոտա 13 հասցեից «Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում առկա 9053 քմ մակերեսով հողատարածքն ու կիսաքանդ կաթսայատունը «Արմենիա Վայն»-ին օտարելու որոշումը:Գույքը եւ հողատարածքը ձեռք բերելու դեպքում ընկերությունը կիրականացնի նաեւ 1 մլրդ դրամի ներդրումային ծրագիր, ինչն էլ իր հերթին կստեղծի 300-350 նոր աշխատատեղ։ Tweet Դիտում՝ 1631