2020-ին շուրջ 1500 քաղաքացի դեղեր է ձեռք բերել միջազգային փոստային փոխադրումներով

09.02.2021 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #դեղեր #փոստային փոխադրումներ
Անձնական օգտագործման նպատակով միջազգային փոստային փոխադրումներով եւ փոխադրողի միջոցով 2020 թվականին շուրջ 1500 քաղաքացի դեղեր է ներմուծել Հայաստա, իսկ միայն 2021-ի հունվարին դեղ պարունակող 150 ծանրոց է ստացվել:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) տեղեկացնում են, որ 2020-ի օգոստոսի 17-ից ուժի մեջ մտած կառավարության ն որոշմամբ` տեղափոխման համար թույլատրող փաստաթուղթ անհրաժեշտ չէ:



Օրացուցային տարվա ընթացքում թույլատրվում է ներմուծել մինչեւ 5 անվանում դեղ, յուրաքանչյուրից 3 սպառողական փաթեթ: Արտոնությունից կրկին օգտվելու համար կամ սահմանված քանակը գերազանցելու դեպքում քաղաքացիները պետք է դիմեն Առողջապահության նախարարություն:

Քաղաքացու եւ ներմուծված դեղորայքի վերաբերյալ տվյալներն արտացոլվում են էլեկտրոնային համակարգում, ինչը թույլ է տալիս կանխել անձնական օգտագործման փոխարեն առեւտրային նպատակով դեղերի ներմուծումը։ Քաղաքացին նաեւ ծանուցում է ստանում, որ տվյալ օրացուցային տարվա ընթացքում այլեւս չի կարող օգտվել արտոնությունից։

Նախկինում դեղերի ներմուծումը փոստային առաքանիներով առհասարակ արգելված էր: Ֆիզիկական անձինք կարող էին դեղ տեղափոխել միայն ուղեկցող ուղեբեռով:

«Փոփոխությունը ճիշտ ժամանակին կատարվեց, քանի որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակ էր, ճանապարհները փակ էին, եւ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեցան այլընտրանքային ճանապարհով ստանալու դեղորայք` սահմանված չափաքանակներով։ Բացի այդ, հնարավոր դարձավ ձեռք բերել Հայաստանում դեռ չգրանցված դեղերը»,- ասել է Արեւմտյան մաքսատուն-վարչության պետ Գարիկ Մինասյանը:

ՊԵԿ-ից նաեւ հիշեցրել են, որ փոստային առաքանիով հոգեմետ նյութեր պարունակող դեղեր ներմուծելն արգելված է:
Դիտում՝ 1251
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW