ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Մաքս Ֆիշը խորացնում են համագործակցությունը

09.02.2021 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Մաքս Ֆիշ #«Մակ Ֆիշ»
ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Մաքս Ֆիշ ընկերությունների խումբը սկսել են իրենց համագործակցությունը հաշվարկադրամարկղային եւ փաստաթղթավարկային ծառայությունների շրջանակում դեռեւս 2013 թվականին:

Իսկ վերջերս բանկը ֆինանսավորեց խմբի ընկերություններից մեկին՝ «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին` հաճախորդին տրամադրելով Հայաստանում ձկնաբուծության ոլորտում բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ:

Ինչպես նշել են բանկում, գործարքի ֆինանսավորումը թույլ կտա ընկերությանն ավելացնել ձկնաբուծության համար նախատեսված ջրամբարների ծավալը, բարձրացնել արտադրանքի որակը, բարելավել հումքի ձեռք բերման գործընթացն՝ այն դարձնելով ավելի մատչելի եւ հարմարավետ:

«Այսօր Մաքս Ֆիշ ընկերությունների խումբը՝ ձկնաբուծական բիզնես վարելու փորձի եւ բիզնեսի այս ոլորտի կառավարման մասնագիտական  բարձր հմտությունների շնորհիվ, հանդիսանում է Հայաստանի ձկնաբուծության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Ընկերությունների գործունեության հիմնական ուղղություններն են ձկնաբուծությունը, մասնավորապես թառափի, սաղմոնի, իշխանի եւ այլ ձկնատեսակների բուծումն ու վերարտադրությունը, ձկնեղենի եւ ծովամթերքի վաճառքը: Պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է եւ մեծ պահանջարկ ունի Ռուսաստանի Դաշնության խոշորագույն առեւտրային ցանցերում:

Հաճախորդն ունի շուրջ 14 հա ընդհանուր մակերեսով լճեր եւ ջրավազաններ Արարատի մարզի մի քանի գյուղերում, որոնք նախատեսված են ձկների արհեստական բուծման համար, ինչը հնարավորություն է տալիս տարեկան աճեցնել միջինը 2700 տոննա ձուկ: Շարունակելով զարգանալ՝ 2020թ. Խումբը 5 հա-ով ավելացրել է լճերի ընդհանուր մակերեսը, իսկ այս պահին սկսել է կառուցել նաեւ 1500 քմ մակերեսով նոր արտադրական շենք՝ նախատեսված ձկնամթերքի արտադրության համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցությունը թույլ կտա Մաքս Ֆիշ ընկերությունների խմբին իրագործել բիզնեսի զարգացման հետագա ծրագրերը․ ընդլայնել արտադրությունը, ավելացնել արտադրանքի տեսականին, բարձրացնել հայկական ձկնամթերքի որակը եւ ապահովել արտահանման շուկաներին ավելի լայն հասանելիություն:

Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կարեւորագույն ուղղություններից մեկը: Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ բանկը կիրառում է ֆինանսավորման անհատական ճկուն մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության առանձնահատկությունները: Բանկի կողմից տրամադրվող վարկային պրոդուկտներն ու ֆինանսական գործիքներն ուղղված են ձեռնարկատերերի տարատեսակ խնդիրների լուծմանը՝ բիզնեսի զարգացման տարբեր փուլերում»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ  առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2849
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW