ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր

06.02.2021 | 08:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #սպառողական վարկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկն, առաջնորդվելով իր հաճախորդների պահանջմունքներով, շարունակում է ընդլայնել իր պրոդուկտների շարքը: Այս անգամ բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի տրամադրում:

Վարկը տրամադրվում է ֆիզիկական անձանց ցանկացած նպատակով եւ կարող է հանդիսանալ լավագույն լուծում հաճախորդի սպառողական ծախսերի իրականացման համար:

Ինչպես նշել են բանկում, անշարժ գույքի գրավով սպառողական վարկի գլխավոր առավելությունը՝ մինչեւ 10 մլն դրամ գումարի չափով վարկ ձեւակերպելու հնարավորությունն է՝ միայն հաճախորդի աշխատանքի առկայության փաստի հիման վրա՝ առանց վճարունակության լրացուցիչ ստուգումներ իրականացնելու:

Վարկն ունի նաեւ հետեւյալ առավելությունները․

-Բանկի կողմից տրամադրված դրամական միջոցների օգտագործման նպատակայնության բացակայություն: Հաճախորդը հնարավորություն ունի վարկն օգտագործել իր հայեցողությամբ՝ տարբեր սպառողական նպատակներով:
-Վարկային միջոցներ ստանալու արագ ընթացակարգ. վարկի տրամադրման մասին նախնական որոշումը կայացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:
-Վարկը տրամադրվում է միանվագ, անկանխիկ եղանակով՝ հաճախորդի անունով բացված բանկային հաշվին:

Վարկավորման հիմնական պայմաններն են.

•    վարկի տարեկան անվանական տոկոսադրույք` 13.6% կամ 14,6% (տարեկան փաստացի տոկոսադրույք` 17.7%-21.9%),
•    վարկի գումար` 800 հազարից մինչեւ 50 միլիոնդրամ, սակայն ոչ ավել, քան գրավի արժեքի 60%-ը (կախված գույքի գտնվելու վայրից),
•    վարկի ժամկետ՝ 1-ից մինչեւ 10 տարի,
•    վարկի մարման եղանակ՝ անուիտետային հավասարաչափ ամենամսյա վճարումներ, իսկ վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուգանք չի կիրառվում:

Վարկի ապահովման միջոց կարող են հանդիսանալ ՀՀ տարածքում գտնվող բնակարաններ, բնակելի շենքեր, գրասենյակային տարածքներ, գործող խանութներ, ռեստորաններ/սրճարաններ, հյուրանոցային համալիրներ: Գրավի շուկայական արժեքի գնահատումը բանկն իրականացնում է անվճար:

Վարկը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի անունով, ով ունի մշտական գրանցում կամ փաստացի բնակության վայր: Վարկի այս տեսակն, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն է տալիս ներգրավել նաեւ համավարկառու (ոչ ավելի, քան 2 անձ), ով պետք է ազգակցական կապ ունենա վարկառուի հետ:

Վարկի  պայմանների, ինչպես նաեւ պահանջների եւ կիրառվող միջնորդավճարների  վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 4894
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW