Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Տնտեսական արձագանքման ծրագիրը:Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ ծրագիրը շեշտադրում է 3 հիմնական գերակայություն՝ տնտեսական ակտիվության վերականգնման արագացում, գործարար եւ սպառողական վստահելի միջավայրի վերականգնում, տնտեսական զարգացման նոր միջնաժամկետ քաղաքականության ձեւավորում: 27.01.2021 | 17:46 Քննարկվել է Փաշինյանի «Ճանապարհային քարտեզ»-ի տնտեսական բաղադրիչը «Ծրագրի շրջանակներում կառավարությունը երկակի խնդիր է դնում, մասնավորապես՝ 2020-ի մարտից ի վեր Հայաստանում կորոնավիրուսային համավարակի տարածման եւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սանձազերծած պատերազմի հետեւանքով երկրում ի հայտ եկած բացասական շոկերի հաղթահարման ու տնտեսական ճգնաժամի առաջնային արձագանքման օրակարգի ձեւավորում, ինչպես նաեւ՝ միջնաժամկետում կայուն վերականգնման ու զարգացման համար նոր սոցիալտնտեսական քաղաքականության մշակման պահանջի ձեւակերպում»,- նշել է Տիգրան Ավինյանը:Տնտեսական արձագանքման ծրագրով նախատեսված է 12 նպատակային գործողություն եւ 14 աջակցության ծրագիր:«Նպատակային գործողությունների առանցքում են գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծով նոր մշակաբույսերի աճեցման եւ վերամշակման անհրաժեշտ նախապայմանների ապահովումը, քաղաքաշինական մի շարք ծրագրերի ուղղությամբ ջանքերի ակտիվացումը, ինչպես նաեւ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու մի քանի միջոցառումներ ու արտադրությանը խրախուսող սուբսիդավորման ծրագրեր՝ Թուրքիայից շատ ապրանքների ներմուծման արգելքի հետ կապված»,- մանրամասնել է փոխվարչապետը:Նա հավելել, որ այս ծրագրով նպատակ են դրել պետբյուջեով պլանավորած hամախառն ներքին արդյունքի կանխատեսումից 1 տոկոսային կետով հավելյալ աճ ունենալ: Tweet Դիտում՝ 2593