Քննարկվել է Փաշինյանի «Ճանապարհային քարտեզ»-ի տնտեսական բաղադրիչը

27.01.2021 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #«Ճանապարհային քարտեզ» #կառավարություն
Կառավարությունում այսօր քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը, որը վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ճանապարհային քարտեզ»-ում կորոնավիրուսի հաղթահարման, հետեւանքների վերացման ու տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման կետերին:



«Մենք այսօր պետք է քննարկենք այն գործողությունների ծրագրի նախագիծը, որի միջոցով պետք է կարողանանք վերականգնել տնտեսական ակտիվության միջավայրը եւ ընդհանրապես տնտեսական նոր խնդիրներ ձեւակերպենք մեր առաջ եւ լուծենք դրանք: Իհարկե, այսօր նախնական կքննարկենք եւ հույս ունեմ մեկ շաբաթվա քննարկման արդյունքում կհասցնենք ծրագիրը կառավարության նիստում արդեն որպես կառավարության որոշում արձանագրել, ամրագրել եւ անցնել դրա իրականացմանը»,- ասել է վարչապետը:

Կառավարությունից հայտնում են, որ ծրագիրը նախատեսում է թիրախային, նշանակալի եւ տեսանելի գործողություններ, որոնք միտված են լինելու տնտեսական ակտիվության խթանմանը: Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ներկայումս առկա մարտահրավերներն ու ծառացած խնդիրները:

Լրամշակվելուց հետո Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը:
   
Դիտում՝ 3449

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW