Հայաստանի մասնավոր ձեռնարկությունները չեն բացառում միաձուլման եւ ձեռքբերման գործարքների հնարավորությունները
16.05.2008 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Իրենց բիզնեսի հետագա զարգացման համար Հայաստանի## մասնավոր ձեռնարկությունները չեն բացառում միաձուլման եւ ձեռքբերման գործարքների իրագործման հնարավորությունները:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին վկայում են օրերս Grant Thornton International-ի կողմից հրապարակված միջազգային բիզնես-զեկույցի արդյունքները:
Մասնավորապես, Հայաստանում գործող մասնավոր ձեռնարկությունների 19%-ը առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսում է իր հետագա ընդլայնումը միաձուլման եւ ձեռքբերման գործարքների հաշվին: Համաշխարհային ծավալով, չնայած ֆինանսական շուկաների գլոբալ ցնցումներին, այդ ցուցանիշը կազմում է 44%: Ընդ որում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս միաձուլման եւ ձեռքբերման գործարքները մասնավոր ձեռնարկությունների կողմից դիտարկվում են որպես իրենց հետագա զարգացման հիմնական ռազմավարական գործիք:
Հարցման արդյունքների համաձայն, նմանատիպ գործարքների հանդեպ առավելագույն հետաքրքրություն են ցուցաբերում արագ աճող տնտեսությունները` Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը (59%): ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է 48%, Եվրոպայում` 30%:
Զեկույցում նաեւ նշվում է, որ համաշխարհային ծավալով մասնավոր ձեռնարկությունների միայն 8%-ն է մտադիր վաճառել իր բիզնեսը առաջիկա երեք տարիների ընթացքում: Հայաստանի համար այդ ցուցանիշը կազմում է 5%:
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: