12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03.02.2021 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սպառողական շուկա #գնաճ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունվարը 2020թ. հունվարի նկատմամբ) կազմել է 4.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.2%:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 6.4%, իսկ դեկտեմբերի համեմատ 4.5% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9.9%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 23.0% գնաճ:

Մրգի ապրանքախմբում գնաճը 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ կազմել է 12.0%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ` 9.5%:

Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ գրանցվել է 8.4%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.0% գնաճ:

2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում արձանագրվել է 7.7%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.9% գնաճ:



Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 40.7%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ:

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 16.9%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.2% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.1% գնանկում, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.2% գնաճ:

2021թ. հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան եւ ծովամթերքի՝ 0.1%, ոչ ալկոհոլային խմիչքի 1.1%, սուրճի, թեյի կակաոյի 1.2% գնաճ:

Գնաճը ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ կազմել է 10.8%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7%:

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ գրանցվել է 5.5%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.7% գնաճ:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է սակագների 1.4%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.3% աճ:

Այվազյան Աննա
Դիտում՝ 2062
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW