ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) ղեկավար Զուրաբ Պոլոլիկաշվիլին հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը զբոսաշրջության ոլորում քաոսի է հանգեցրել:Finmarket.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է վրացական «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Եթե իրատես լինենք, ապա զբոսաշրջության բնագավառում շատ մեծ քաոս է տիրում: Շատ երկրներ կիրառել են իրենց սահմանափակումները, շատերը խոսում են միջանցքների մասին, բայց դա իրատեսական չէ, քանի որ մեր շուրջն իրավիճակը փոխվում է ամեն օր եւ ամեն շաբաթ»,- ասել է Պոլոլիկաշվիլին:UNWTO-ի ղեկավարի խոսքով՝ կազմակերպությունն ուներ մի կանխատեսում 2020-ի համար, սակայն ստացվել է բոլորովին այլ արդյունք: «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ պատվաստումների գործընթացը զգալիորեն կարագացնի զբոսաշրջիկների աճը եւ, նախորդ տարվա աղետալի արդյունքների համեմատ, 2021-ի ամառը պետք է շատ ավելի լավը լինի, բայց դա պահանջում է երկրների միջեւ համակարգում եւ ընդհանուր կանոնների հաստատում, ինչը հեշտ չէ»,- նշել է Պոլոլիկաշվիլին: 18.12.2020 | 10:16 Մինչեւ տարեվերջ միջազգային զբոսաշրջության կորուստները կկազմեն $1,1 տրլն Միաժամանակ, նա ասել է, որ այստեղ շատ երկրներ՝ մեծ խաղացողներ կան, որոնք պետք է նախաձեռնություն եւ առաջնորդություն ստանձնեն, որպեսզի համաձայնեցվեն որոշակի կանոններ՝ ինչպես է մարդը ճանապարհորդելու վաղը: «Հենց դրանում է, որ մենք տեսնում ենք մեր շատ կարեւոր դերը եւ այս ուղղությամբ ակտիվ աշխատում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաեւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) եւ այլոց հետ, որոնց աջակցությունը շատ կարեւոր է»,- ընդգծել է UNWTO-ի ղեկավարը:«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ UNWTO-ի ճգնաժամային հանձնախմբի աշխատանքը կտա կոնկրետ արդյունքներ, եւ մենք կկարողանանք ամառը տեսնել դրական թվերով եւ լավատեսական տրամադրություն հաղորդել ինչպես ճանապարհորդներին, այնպես էլ զբոսաշրջության ոլորտում ներգրավված մարդկանց»,- ասել է Զուրաբ Պոլոլիկաշվիլին: Tweet Դիտում՝ 3368