Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով
29.01.2021 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Տուրիզմի Հայկական Ֆեդերացիա

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2020թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.9%-ով, շինարարության ծավալը՝ 9.5%-ով, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ավելացել 1.4%-ով:
Առևտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով նվազել է 14%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առևտրի՝ 14.7 %-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 1.2%-ով:
Սպառողական գների և արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 1.2% և 2.4%-ով:
2020թ. հունվար-դեկտեմբերին 2019թ. հունվար-դեկտեմբերի համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 3.9%-ի չափով (պետական՝ 5.3%, ոչ պետական՝ 3%):
Արտաքին առևտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 13.2%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 3.9%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 17.7%-ով:
Այվազյան Աննա
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: