ԱրարատԲանկը, Հայոց բանակի տոնի կապակցությամբ, 2021թ. հունվարի 28-ից փետրվարի 23-ը հայտարարում է «Լավագույնը նվազագույնով» տղամարդկանց համար հատուկ ակցիա եւ հանդես գալիս երկու գրավիչ առաջարկով:Ինչպես նշել են բանկում, մինչեւ ս.թ փետրվարի 23-ը ներառյալ տղամարդիկ կարող են ձեռք բերել Visa Gold քարտատեսակը ընդամենը 2,500 դրամ տարեկան սպասարկման վճարով գործող 12,000 դրամի փոխարեն՝ առանց չնվազող մնացորդի սահմանման։«Ձեռք բերելով Visa Gold քարտատեսակը՝ հաճախորդները կօգտվեն հետեւյալ հնարավորություններից՝• 0% կանխիկացում • Վարկային գիծ• Գործարքների վերաբերյալ անվճար տեքստային հաղորդագրություններ (SMS)• Կոնսյերժ ծառայություն• Անհպում վճարում• Քարտի թողարկում Ձեր նախընտրած արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի եւ Անգլիական ֆունտ։ Ավելին, Պաշտպանության նախարարության արական սեռի աշխատակիցները կարող են ձեռք բերել Visa Classic քարտատեսակն անվճար՝ Պաշտպանության նախարարությունում աշխատելու վերաբերյալ տեղեկանք կամ վկայական ներկայացնելու դեպքում: Քարտերը կարելի է պատվիրել ինչպես ներկայանալով ԱրարատԲանկի գլխամասային գրասենյակ եւ մասնաճյուղեր, այնպես էլ ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելավծի եւ ԱրարատԲանկի պաշտոնական կայքի միջոցով առցանց պատվեր իրականացնելով»,- նշված է հաղորդագրության մեջ:Ակցիայի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել ԱրարատԲանկի պաշտոնական կայքէջ կամ զանգահարել ԱրարատԲանկի հեռախոսային կենտրոն՝ (010) 59 23 23 շուրջօրյա հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 3974