“ԱրմենՏելը” որոշել է ներել ֆիքսված կապի բաժանորդների 2008 թ-ի առաջին եռամսյակի պարտքերը
14.05.2008 | 18:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելի” (Beeline ապրանքանիշ) ղեկավարությունն որոշել է ներել## ֆիքսված կապի բաժանորդների 2008 թ-ի առաջին եռամսյակի պարտքերը` ֆիքսված ցանցի տեխնիկական արդիականացման աշխատանքների հետեւանքով առաջացած խնդիրների պատճառով:
Ինչպես այսօր մամլո ասուլիսում հայտնել է “ԱրմենՏԵլի” տնօրենի պաշտոնակատար Գենադի Կալգաշկինը, նման որոշումը դարձել է “այն պատկերի հետեւանքը, որը վերջին օրերին նկատվում էր բաժանորդների սպասարկման կետերում”:
Նրա խոսքերով, նշված ժամանակահատվածում ըներությունը ֆիքսված կապի բաժանորդներին տրամադրել է կապի իրական ծառայություններ, սակայն հնարավորություն չի ունեցել ներկայացնել ֆիքսված կապից բջջայինին կատարած հեռախոսազանգերի հաշիվները, եւ բաժանորդները դրանք ստացել են միայն ապրիլին:
Գենադի Կալգաշկինը հայտնել է, որ ներկայացված հաշիվների դիմաց վճարած բաժանորդների համար արդեն հաջորդ ամսում կկիրառվի ավտոմացված շտկում:
“ԱրմենՏելի” ղեկավարն ասել է, որ ստեղծված իրավիճակում ընկերությունը չի անջատի այդ բաժանորդների ֆիքսված կապն ու հնարավորություն կտա վճարել այն գումարը, որոնք նրանք “ճիշտ” են համարում: Միաժամանակ, Գենադի Կալգաշկինը կոչ է արել քաղաքացիներին հսկել իրենց հեռախոսային ծառայությունների բյուջեն եւ հետեւել երեխաների զանգերին:
Կալգաշկինն ընդգծել է, որ ընկերությունն ընդունում է Հայաստանի պետական բյուջեի առջեւ իր պատասխանատվությունն ու ոչ միայն իր վրա է վերցնում բաժանորդների հոգսը, այլեւ կվճարի բոլոր հարկերը:
“ԱրմենՏելի” ղեկավարը նշել է, որ տվյալ խնդիրը վերաբերում է ֆիքսված կապի բաժանորդների 20%-ին, որոնց սպասարկումը կատարվում է նոր սարքավորումների միջոցով:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: