Հայբիզնեսբանկը ներկայացնում է նոր ակցիա Visa քարտապանների համար՝ իր հաճախորդներին հնարավորություն տալով առեւտրի եւ սպասարկման կետերում անկանխիկ գնումների դեպքում ստանալ մինչեւ 100% գումարի հետվերադարձ:Ինչպես նշել են բանկում, 2020թ. դեկտեմբերի 28-ից մինչեւ 2021թ. ապրիլի 7-ը ներառյալ գործող ակցիայի ժամանակահատվածում Հայբիզնեսբանկի Visa վճարահաշվարկային համակարգի առնվազն 30 քարտապաններ, ովքեր ակցիայի ընթացքում կկատարեն նվազագույնը 7000 դրամ եւ ավելի գումարով անկանխիկ գնում, հնարավորություն կունենան դառնալ բազմաթիվ այն հաջողակներից մեկը, ով կստանա Cash Back մինչեւ 100% գումարի հետվերադարձ՝ առավելագույնը 100.000 դրամ:Ակցիայի շրջանակում կգործեն նաեւ զեղչեր Visa քարտերի տարեկան սպասարկման վճարների գծով: Տղամարդիկ Հայբիզնեսբանկից Visa քարտերը կարող են ձեռք բերել 50% զեղչով 2021 թվականի հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 23-ը ներառյալ, կանայք՝ մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ: «Եթե դեռ Հայբիզնեսբանկի Visa քարտապան չեք, ապա շտապեք: Մեր քարտերի միջոցով Դուք կստանաք հնարավորություն օգտվելու Հայբիզնեսբանկի եւ իր գործընկերների կողմից առաջարկվող բազմաթիվ հնարավորություններից.- Անվճար առաքում Menu.am-ից պատվիրելու եւ Visa քարտով վճարում կատարելու դեպքում՝ մինչեւ 2021 թվականի ապրիլի 30-ը,- Մինչեւ 400 դրամ զեղչ gg տաքսի ծառայությունից օգտվելու եւ Հայբիզնեսբանկի Visa Gold, Visa Platinum կամ Visa Infinite քարտով վճարում կատարելու դեպքում՝ մինչեւ 2021 թվականի ապրիլի 30-ը,- Անվճար այցեր ավելի քան 1000 LoungeKey սպասասրահներ ամբողջ աշխարհում օդանավակայանների՝ Visa Platinum կամ Visa Infinite քարտերի համար (օրացույցային տարում Visa Platinum` 2 անվճար այց, Visa Infinite` 6 անվճար այց):Ակցիայի մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք` 59-20-20 կամ այցելեք www.armbusinessnbank.am»,- նշված է հաղորդագրության մեջ: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 3876