Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում սպառողական ապրանքների եւ ծառայությունների գների աճը 2020-ի արդյունքներով կազմել է 5,4%, նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) վիճակագրության վարչության նյութերում:Finmarket-ի փոխանցմամբ՝ տարեկան կտրվածքով ամենաբարձր գնաճը գրանցվել է Ղրղզստանում (9,7%), Ղազախստանում (7,5%) եւ Բելառուսում (7,4%):Ռուսաստանում սպառողական գները 2020-ին աճել են 4,9%-ով: Նախորդ տարի ԵԱՏՄ-ում ամենացածր գնաճը գրանցվել է Հայաստանում՝ 3,7%: ԵԱՏՄ երկրներում գների նման աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի գների զգալի՝ 7.4% աճով: Այս միտումը բնորոշ է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին, բացառությամբ Բելառուսի, նշում է ԵՏՀ վիճակագրության վարչությունը:Այսպես, Ղրղզստանում սննդամթերքի գները թանկացել են 15,8%-ով, Ղազախստանում՝ 11,3%-ով: Ռուսաստանում, Բելառուսում եւ Հայաստանում պարենային ապրանքները թանկացել են, համապատասխանաբար, 6.7%-ով, 6.2%-ով եւ 5.5%-ով:Ոչ պարենային ապրանքների մասով գների առավելագույն աճը արձանագրվել է Բելառուսում՝ 8.1%: Ղազախստանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 5.5%-ով, Ռուսաստանում`4.8%-ով, Հայաստանում` 3.4%-ով: Ամենացածր գնաճը գրանցվել է Ղրղզստանում՝ 2.4%: Միջինում ԵԱՏՄ-ում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 4.9%-ով:2020թ.-ին ԵԱՏՄ տարածքում վճարովի ծառայությունների գների աճը կազմել է 3.1%: Առավելագույն աճը եղել է Բելառուսում՝ 8,4%, նվազագույնը՝ Հայաստանում (1,6%): Ղազախստանում վճարովի ծառայություններն աճել են 4,2%-ով, Ղրղզստանում՝ 3%-ով, Ռուսաստանում՝ 2,7%-ով: Tweet Դիտում՝ 4515