Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 3.4%:ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.9%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7.2% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.8%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 35.9% գնաճ:Մրգի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ`6.5% գնաճ:Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 4.2% գնաճ:2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում արձանագրվել է 5.8%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 3.6% գնաճ: Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 38.1%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 3.0% գնաճ: Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 13.1%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 6.1% գնաճ:Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6% գնանկում, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 1.1% :2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է ձկան եւ ծովամթերքի՝ 0.1%, ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի կակաոյի՝ 0.5% գնաճ:Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ:2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 1.6%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ 0.3% աճ։Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 4336