JTI ընկերությունը ճանաչվել է Լավագույն գործատու Հայաստանում

27.01.2021 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#JTI
JTI (Japan Tobacco International) ընկերությունը ճանաչվել է 2021 Լավագույն գործատու Հայաստանում եւ Եվրոպայում, ինչպես նաեւ դարձել է 16 ընկերություններից մեկը, որոնք արժանացել է այս մրցանակին համաշխարհային մակարդակով: Լավագույն գործատու վկայագիրը շնորհվում է այն ընկերություններին, որոնք իրենց աշխատողներին առաջարկում են ակնառու աշխատանքային պայմաններ եւ որտեղ աշխատակիցները միշտ առաջին տեղում են:

JTI-ը միջազգային մակարդակով ձեռք է բերել այդ կարգավիճակը յոթերորդ անգամ անընդմեջ 2014 թվականից սկսած:

Լավագույն Գործատու վկայական ստանալու համար ընկերությունը պետք է համապատասխանի անկախ Անձնակազմի կառավարման (HR) սերտիֆիկացման՝ Top Employer Institute-ի (Լավագույն գործատու ինստիտուտ) կողմից սահմանված ստանդարտներին եւ համապարփակ ուսումնասիրության միջոցով գնահատում անցնի:

Ավելի քան 1600 ընկերություններ աշխարհի 119 երկրներից ստացել են Լավագույն գործատուների ինստիտուտի վկայագրեր եւ Լավագույն գործատու կարգավիճակ, բայց դրանցից միայն 16 ընկերություն են ճանաչվել միջազգային մակարդակով։

«Մեզ համար Լավագույն գործատու ճանաչվելը ինքնանպատակ չէ։ Սա ապացույց է, որ մենք  ճիշտ ուղու վրա ենք՝ ապահով ու ճկուն միջավայր ապահովելով մեր բոլոր աշխատակիցների համար, ովքեր կենտրոնացած են շարունակական կատարելագործման եւ նորարարությունների վրա: Ութերորդ անընդմեջ ճանաչումը հստակ ուղերձ է նաեւ մեր ապագա աշխատակիցներին։ Մենք հոգ ենք տանում մեր մարդկանց մասին եւ նրանց եզակի հնարավորություն ենք ընձեռում իրենց կարիերայով զբաղվել լավագույն միջավայրում»,- ասել է JTI-ի Բելառուսի եւ Կովկասի գլխավոր տնօրեն Կոնստանտին Ֆյոդորովը:

Հավասար պայմաններով Ընտանեկան արձակուրդի քաղաքականությունը հատկապես բարձր է գնահատվել Լավագույն գործատուների ինստիտուտի կողմից։ Համաձայն այդ քաղաքականության 2021 թվականի հունվարի 1-ից ընկերության ցանկացած աշխատակից՝ անկախ սեռից, երեխա ունենալիս կարող է վայելել 20-շաբաթյա վճարովի արձակուրդ:

Բելառուսի եւ Կովկասի «Մարդիկ եւ Մշակույթ» բաժնի տնօրեն Ալիյա Ալդաշեւան նշել է.

«Չնայած ճանաչմանը, 2021 թվականին մենք պատրաստվում ենք շարունակել ներդնել նորարարական մոտեցումներ եւ կենտրոնանալու ենք հետեւյալի վրա.

- Գենդերային հավասարության սկզբունքներ` բոլոր մակարդակներում կանանց ներկայացվածությունը բարձրացնելու եւ գենդերային հավասարության հասնելու նպատակով:

- Ներառում. Խթանել ներառական մշակույթը կազմակերպության մեջ եւ հավասար հնարավորություններ ընձեռել բոլոր էթնիկ խմբերի համար:

- Աշխատանքի նոր ձեւերի ներդրում. Բարելավել հեռահար աշխատանքի հնարավորությունները՝ անկախ ֆիզիկական տեղակայությունից, խրախուսել փոխազդեցության նոր ոճերի ներդրում եւ ստեղծել գլոբալ միջավայր, որտեղ հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի մարդկանց եւ նրանց բարեկեցության վրա»:
Դիտում՝ 11314
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai