ԱՄՀ. 5 տարում գլոբալ արտադրության կորուստները կկազմեն $22 տրլն
27.01.2021 | 09:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ru.sm.news

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման գնահատական է ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինաթը։
«Վերականգնման մասնակի բնույթի պատճառով սպասվում է, որ 2021-ին ավելի քան 150 երկրում մեկ շնչին բաժինընկնող եկամուտները ցածր կլինեն 2019-ի մակարդակից: 2022 թվականին այդ ցուցանիշը փոքր-ինչ կնվազի եւ կկազմի մոտ 110 երկիր: Արտադրության կանխատեսվող ընդհանուր կորուստները 2020-2025թթ․ ի համեմատ մինչ համավարակ կանխատեսվող մակարդակի մնում են էական եւ կազմում $22 տրլն»,- ասել է Գոպինաթը։
Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հունվարյան զեկույցում ԱՄՀ-ն, ի համեմատ հոկտեմբերին տրված գնահատականների, 0,3 տոկոսային կետով բարելավել է ընթացիկ տարվա համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ մինչեւ 5,5%: 2022թ․ ԱՄՀ-ն ակնկալում է 4,2%-անոց աճ: Անցած տարի, ըստ Հիմնադրամի վերլուծաբանների, համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 3,5%-ով:
Նույն զեկույցում կանխատեսվում է, որ այս տարի նավթի գները կաճեն ավելի քան 20%-ով: Սպասվում է, որ բացի նավթից կաճեն նաեւ այլ հումքային ապրանքների գները։ Ըստ կանխատեսումների՝ 2021-ին, առաջին հերթին, կարագանա մետաղների գների աճը»,- նշում են Հիմնադրամի մասնագետները:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: