ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեւակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր՝ առավել շահավետ պայմաններով:Բանկում ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ կարելի է ձեւակերպել հետեւյալ պայմաններով.• վարկի տարեկան անվանական տոկոսադրույք` 1%-13,5%՝ դրամով վարկերի դեպքում, 1%-9%՝ ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 10.6%-24%): Ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկը ԱՄՆ դոլարով տրամադրվում է անկանխիկ եղանակով:• վարկի գումարը՝ 30 հազ. դրամից կամ 100 ԱՄՆ դոլարից մինչեւ 3 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ, • վարկը տրամադրվում է գնահատված ոսկու արժեքի մինչեւ 150%-ի չափով,• վարկի մարման ժամկետը 80 օրից մինչեւ 5 տարի է, վարկի մարման եղանակը ընտրվում է հաճախորդի կողմից:«Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի շրջանակում բանկն իր հաճախորդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ստանդարտացված ոսկու ձուլակտորներ վարկով՝ ձեւակերպելով այն որպես գրավ անմիջապես գնման պահին»,- ասված է հաղորդագրության մեջ:Ոսկու գրավադրմամբ վարկ ձեւակերպելիս հաճախորդներին ընձեռվում են հետեւյալ առավելությունները.- վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում,- վարկի ձեւակերպումը իրականացվում է տեղում` մի քանի րոպեների ընթացքում,- վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ),- անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է միջոցներ տրամադրել հաճախորդի` այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման եւ ՎՏԲ-Հայաստան Բանկում նոր` ավելի շահավետ պայմաններով վարկ ձեւակերպելու համար:ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաեւ օգտվել այլ բանկերից եւ վարկային կազմակերպություններից լոմբարդային վարկերի գնման ծառայությունից՝ գրավի գնահատված արժեքից 30%-ով ավել գումար ստանալու հնարավորությամբ: Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձեւակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչեւ 10%:ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկավորման պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի մասնաճյուղերում, բանկի կայքում, կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5244