Երեւան /Մեդիամաքս/. “Կասկադ-Կրեդիտ” ունիվերսալ վարկային կազմակերպությունն ու “Հայաստանի մանուկներ”## բարեգործական հիմնադրամը (ՀՄՀ) համատեղ իրագործում են Հայաստանի Արմավիրի մարզի վեց գյուղական համայնքների վարկավորման ծրագիրը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՄՀ խորհրդի նախագահ Կարօ Արմենն այսօր հայտնել է, որ ծրագրի նպատակը Հայաստանի գյուղական համայնքներում վարկերի մատչելիության բարձրացումն ու գյուղատնտեսության զարգացումն է: “Կասկադ Կապիտալ Հոլդինգի” գլխավոր տնօրեն Ջոնաթան Սթարքը հայտնել է, որ ՀՄՀ-ի հետ գյուղերի վարկավորման ոլորտում համագործակցությունը մեկնարկել է մեկ տարի առաջ, եւ այն ընդգծում է հիմնադրամի կողմից վարկային հայտերի նախնական ուսումնասիրությունների ու ներկայացված վարկերի հետագա մոնիտորինգի կարեւորությունը:Կողմերը հայտնել են, որ Արմավիրի մարզի վեց գյուղական համայնքներում կազմակերպվել էին նախանական հանդիպումներ, դրանց ընթացքում նեկայացվել էին վարկային ծրագրի պայմաններն ու ստացվել էր 370 հայտ, որոնցից 46-ը տվյալ պահին բավարարվել են: Ներկայումս տրամադրված վարկերի ծավալն արդեն կազմել է 85 մլն 176 հզր դրամ:“Կասկադ-Կրեդիտը” գյուղացիներին առաջարկել է 1-ից մինչեւ 15 մլն դրամի վարկ` 6-ից մինչեւ 84 ամիս մարման ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով` անասնաբուծության եւ հողագործության զարգացման, ինչպես նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերմամ եւ արդիականացման համար: Բացի այդ, ՀՄՀ-ն ու “Կասկադ-Կրեդիտն” առաջարկում են 1.5-ից մինչեւ 350 մլն դրամի գյուղատնտեսական լիզինգ 14% տոկոսադրույքով եւ 7 տարի մարման ժամկետով:“Կասկադ-Կրեդիտ” ՈՒՎԿ գոծադիր տնօրեն Ռոբերտ Դիրեյն այսօր հայտնել է, որ մոտակա հեռանկարում նախատեսվում է վարկային ծրագիրն ծավալել Արմավիր մարզի 16 գյուղերում, իսկ հետագայում այն իրագործել Հայաստանի նաեւ մյուս մարզերում: Tweet Դիտում՝ 5491