ՊԵԿ-ն ու ՀՄԿ-ն կհամագործակցեն նոր մակարդակում

21.01.2021 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Էդվարդ Հովհաննիսյան #Կունիո Միկուրիա
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ  Հովհաննիսյանն ու Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան այսօր հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Մասնավորապես, քննարկվել է 2020-ին ՊԵԿ եւ ՀՄԿ միջեւ կնքված «ՀՄԿ nCEN ծրագրի օգտագործման վերաբերյալ» պայմանագրի կիրարկման եւ համակարգի հետագա ներդրման ու արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ միջոցառումները, որի շնորհիվ ՊԵԿ-ը հնարավորություն կստանա օգտվելու Մաքսային իրավախախտումների մուտքագրման եւ վերլուծությունների իրականացման nCEN (National Customs Enforcement Network) ծրագրից:

Քննարկվել են ՀՄԿ ՏՏ կոնֆերանսը Հայաստանում կազմակերպելու նպատակահարմարության եւ դրա  հնարավոր ժամկետների հետ կապված հարցեր: Համաձայնեցվել են նաեւ ԵՄ-ում եւ ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի գործունեության պայմաններին առնչվող, ինչպես նաեւ ընթացիկ տարվա ընթացքում ՀՄԿ մի շարք աշխատաժողովների անցկացման հնարավորության վերաբերյալ հարցեր։

«Հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ՀՄԿ եւ ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ՝ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցների վերապատրաստման եւ ուսումնառության գործընթացներին նոր թափ հաղորդելու միջոցով»,- նշել են ՊԵԿ-ում։
Դիտում՝ 4438
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW