ՎՏԲ-Հայաստան Բանկը «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի հետ սկսել է համագործակցել 2020թ. դեկտեմբերից՝ ագրովերամշակման ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակում՝ ֆինանսավորելով ընկերությանն արտադրական հումք գնելու նպատակով:Ինչպես նշել են բանկում, բացի վարկային պրոդուկներից ընկերությունն օգտվում է նաեւ բանկի hաշվարկադրամարկղային սպասարկման ծառայություններից: ««Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն եզակի է իր արտադրությամբ Հայաստանում, որը ֆրանսիական տեխնոլոգիայով արտադրում է շամպայն-գինիների ամբողջ տեսականին՝ ներառյալ դասական եւ կոլեկցիոն տեսակներ: Գործարանը հագեցած է արտադրության ժամանակակից տեխնոլոգիայով, որակի վերահսկման լաբորատորիայով եւ բարձրակարգ մասնագետներով։ Արտադրվող ամբողջ տեսականին սերտիֆիկացված է՝ անհրաժեշտ բոլոր ստանդարտների պահպանմամբ: Բացի շամպայն-գինիներից գործարանն ունի նաեւ գինու-օղու եւ 3-10 տարվա հնեցմամբ կոնյակների արտադրություն։Ներկայումս գործարանը հանդիսանում է ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։ Արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Լիտվա, Լատվիա, Ֆրանսիա եւ Չինաստան:ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն օժանդանում է Հայաստանում գյուղատնտեսության վերամշակմամբ զբաղվող ոլորտների զարգացմանը՝ ֆինանսավորելով հիմնական եւ շրջանառու միջոցներում ներդրումները՝ զարգացման զգալի ներուժ ունեցող ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ: ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային պրոդուկտները նախատեսված են բիզնեսի զարգացման տարբեր փուլերում ձեռնարկատերերի խնդիրների լուծման համար: Միջին բիզնեսի վարկավորումը ենթադրում է ֆինանսավորում՝ տարբեր վարկային պրոդուկտների եւ ֆինանսական գործիքների միջոցով՝ տարբեր ժամկետների եւ նպատակների համար, ինչպիսիք են ներդրումները բիզնեսում, հիմնական եւ շրջանառու միջոցների ձեռքբերումը, վարկերի վերաֆինանսավորումն այլ ֆինանսական կազմակերպություններում՝ կախված բիզնեսի ոլորտից եւ առանձնահատկություններից: Վարկի տրամադրման նպատակ է հանդիսանում առեւտրային գործարքների, կարճաժամկետ ներդրումների ֆինանսավորումը, սարքավորումների, հումքի գնումը, շրջանառու միջոցների համալրումը, վարկային պարտավորությունների մարումը;Փոխշահավետ համագործակցության նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության տեսակի առանձնահատկությունները:ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5416