ՀԿԵ-ն ուղեւորների եւ բեռների փոխադրումների ծավալի անկում է արձանագրել

20.01.2021 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #բեռնափոխադրում #ուղեւորափոխադրում
«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը 2020թ. արդյունքներով գրանցել է բեռնափոխադրումների որոշակի եւ ուղեւորափոխադրումների ծավալների զգալի կրճատում:

Ընկերությունից հայտնում են, որ նախորդ տարի երկաթուղով փոխադրվել է 3 մլն 201 հազ. տոննա բեռ, ինչը 0,4 %-ով պակաս է, քան 2019-ին, երբ բեռնափոխադրումների ծավալը կազմում էր 3 մլն 212,5 հազ. տոննա:

Կրճատվել են երկաթուղային արտահանումն ու ներմուծումը: Արտահանումը կազմել է 483,5 հազ. տոննա (անկումը՝ 14,4%), ներմուծումը՝ 695,0 հազ. տոննա (անկումը՝ 15,0%): Բեռնափոխադրումների նվազումը արտահանման-ներմուծման հաղորդակցություններում մասամբ փոխհատուցվել է ներհանրապետական բեռնափոխադրումների աճով:

2020-ին տեղափոխվել է 304,6 հազ. ուղեւոր, ինչը 28,6 %-ով զիջում է 2019-ի ցուցանիշին: Ուղեւորների թվի նվազման հիմնական պատճառն է անցած տարվա մարտից միջպետական ուղեւորափոխադրումների դադարեցումը, որի արդյունքում միջազգային հաղորդակցությունում տեղափոխվել է ընդամենը 3,4 հազ. ուղեւոր:

2019թ. այս ցուցանիշը գերազանցել է 72,8 հազարը: Տեղական հաղորդակցությունում անցյալ տարի տեղափոխվել է 301,1 հազ. ուղեւոր:

Միաժամանակ, փոխադրումների գործընթացից ստացած ընկերության եկամուտները տարեկան կտրվածքով կրճատվել են 6,2%-ով:
Դիտում՝ 3937
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW