Բնական եւ տեխնածին աղետները գլոբալ տնտեսությանը $210 մլրդ-ի վնաս են հասցրել
19.01.2021 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://bicontent.businessinsurance.com/

Ինչպես հաղորդում է Finmarker.ru-ն, այսպիսով՝ 2019-ի համեմատ ($166 մլրդ) կորուստներն ավելացել են 26,5%-ով՝ Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում ռեկորդային թվով փոթորիկների եւ ԱՄՆ-ի արեւմտյան մասում խոշոր անտառային հրդեհների ֆոնին:
Առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2011-ին, երբ Ճապոնիայում «Տոխոկու» երկրաշարժի պատճառով տնտեսությանը հասցված վնասի չափը կազմել էր $354 մլրդ:
Munich Re-ի տարեկան զեկուցի համաձայն՝ անցած տարվա կորուստների ընդհանուր ծավալից ապահովագրվել էր $82 մլրդ-ը, 2019-ին այդ ցուցանիշը կազմում էր $57 մլրդ: 2020-ին բնական աղետներից զոհերի թիվը գնահատվում է 8,2 հազ. մարդ:
Ամենաթանկ բնական աղետներից տասից վեցը տեղի են ունեցել ԱՄՆ-ում: Տնտեսական ընդհանուր վնասը կազմել է $95 մլրդ, որից շուրջ $ 67 մլրդ-ը ապահովագրված էր:
Ամենաավերիչ աղետը չորրորդ կարգի «Լաուրա» փոթորիկն էր, որը օգոստոսի վերջին հարվածեց ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգին: Դրա արդյունքում տնտեսական վնասները հասան $13 մլրդ-ի, իսկ ապահովագրված վնասը կազմեց $10 մլրդ:
ԱՄՆ-ի արեւմուտքում բռնկված հրդեհների պատճառով, որից առավելապես տուժել են Կալիֆոռնիա, Կոլորադո եւ Օրեգոն նահանգները, վնասը կազմել է շուրջ $16 մլրդ, որից ապահովագրված էր $11 մլրդ-ը:
Ասիայում բնական աղետների, այդ թվում՝ Չինաստանում անցած ամռանը ջրհեղեղի պատճառած ընդհանուր տնտեսական վնասը գնահատվում է $67 մլրդ, ապահովագրվածը՝ ընդամենը $3 մլրդ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: