Փաշինյան. 2021-ը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի

15.01.2021 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ատոմ Ջանջուղազյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացրած խորհրդակցության ժամանակ ասել է, որ 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի:

«Պետք է ձեւակերպենք այն անելիքները, որոնք հնարավորություն կտան հաղթահարել դժվարությունները եւ իսկապես վերականգնել այն տնտեսական ամբիցիաները, որ ունեցել ենք 2020 թվականի հայտնի իրադարձությունների հետեւանքով:

Մենք ունենք բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ, բայց ունենք նաեւ բազմաթիվ հնարավորություններ: Իհարկե, նախեւառաջ պետք է կենտրոնանանք հումանիտար խնդիրների լուծման վրա, եւ մյուս կողմից, արձանագրենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը եւ դրա հնարավոր իրագործումը կարող է բոլորովին նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար: Մենք տրամադրված ենք այդ հնարավորությունները լիարժեք օգտագործել՝ կրկնում եմ, մեր տնտեսական ամբիցիաները ոչ միայն վերականգնելու, այլեւ ավելի բարձր նշաձողեր հաստատելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաեւ 2022-ի պետբյուջեի նախագծի, 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակմանը, տնտեսական քաղաքականությանը, տնտեսական աճի կանխատեսումներին, հարկաբյուջետային շրջանակին, ընթացիկ ու կապիտալ ծախսերին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետն ասել է, որ 2021-ին իրականացվող ծրագրերի որակն ազդեցություն է ունենալու 2022-ի մակրոտնտեսական շրջանակի վրա, եւ պետք է հետեւողական լինել ծրագրերի բարձր կատարողական ապահովելու հարցում:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ հավելել է, որ կորոնավիրուսի համավարակի եւ Արցախում պատերազմական գործողությունների հետեւանքներով պայմանավորված՝ նպատակահարմար է ավելի վաղ սկսել բյուջետային գործընթացի շուրջ քննարկումները:
Դիտում՝ 2995
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai