Յունիբանկը մինչեւ այս տարվա մարտի 31-ը երկարաձգել է ձեռներեցների համար իրականացվող ակցիայի ժամկետը, որի շրջանակներում կարելի է կատարել SWIFT միջազգային դրամական փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով:Ինչպես նշել են բանկում, «Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է ՝- երկու հաշվի բացում ՀՀ դրամով եւ արտարժույթով,- առաջին երեք ամսվա ընթացքում SWIFT փոխանցումների իրականացում անվճար, այնուհետեւ՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով,- անհատական փոխարժեքներ փոխարկման ժամանակ:Փաթեթի արժեքը կազմում է 10 000 դրամ տարեկան: «Լոյալ հաճախորդ» փաթեթը մշակված է հատուկ Յունիբանկի վարկառու հաճախորդների համար եւ ներառում է՝- անվճար SWIFT փոխանցումներ,- անհատական փոխարժեքներ փոխարկման ժամանակ:«Մենք ձգտում ենք SWIFT փոխանցումները դարձնել առավելագույնս մատչելի բիզնեսի համար: Հաշվի առնելով հաճախորդներից ստացված դրական արձագանքները եւ նրանց բարձր հետաքրքրվածությունն այս ծառայության նկատմամբ, որոշում ընդունեցինք երկարաձգել ակցիայի ժամկետը: Մեր առաջարկը հնարավորթյուն է տալիս բիզնեսին կրճատել իր ծախսերը եւ այն ուղղել իրենց զարգացմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է արտաքին տնտեսական գործունեության աշխուժացմանը»,- ասել է Յունիբանկի օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը: Յունիբանկն ապահովում է SWIFT փոխանցումներ բոլոր ուղղություններով՝ համագործակցելով Raiffaisen Bank International AG (Ավստրիա), Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան) եւ այլ առաջատար արտասահմանյան բանկերի հետ: Tweet Դիտում՝ 4414