ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Տոյոտա Երեւան» ընկերությանը

13.01.2021 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Տոյոտա Երեւան»

2020թ. երրորդ եռամսյակի վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսեց «Տոյոտա Երեւան» ընկերության համալիր սպասարկումը:


«Տոյոտա Երեւան» ընկերությունը համարվում է հայկական շուկայի խոշորագույն ավտոդիլերը եւ TOYOTA եւ LEXUS ապրանքանիշերի ավտոմեքենաների միակ պաշտոնական   ներկայացուցիչը Հայաստանում:

Ընկերությունը զբաղվում է ավտոմեքենաների եւ պահեստամասերի, ինչպես նաեւ ներմուծված ապրանքանիշերի ավտոմեքենաների երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկմամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցությունը հնարավորություն ընձեռեց հաճախորդին օգտագործել առաջադրված խնդրի լուծման պահին անհրաժեշտ հասանելի դրամական միջոցների ծավալը՝ ապահովելով հաճախորդի բիզնեսի անխափան աշխատանքը եւ բանկային պրոդուկտների լայն տեսականու լիարժեք օգտագործումը:

Արդյունավետ համագործակցության շրջանակում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ «Տոյոտա Երեւան» ավտոսրահը մեկնարկել են ֆիզիկական անձանց համար նախատեսված համատեղ ավտովարկավորման ծրագիր՝ շահավետ պայմաններով, ինչը հնարավորություն է տալիս մինչեւ ընթացիկ տարվա վերջ ավտոսրահից ձեռք բերել ավտոմեքենա՝ ընդամենը 4% կանխավճարով:

«Իրավաբանական անձանց համար նախատեսված ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային պրոդուկտները նախատեսված են բիզնեսի զարգացման տարբեր փուլերում ձեռնարկատերերի խնդիրների լայն շրջանակի համար: Կորպորատիվ բիզնեսի վարկավորումը ենթադրում է ֆինանսավորում բազմաթիվ վարկային պրոդուկտների եւ ֆինանսական գործիքների միջոցով՝ տարբեր ժամկետների եւ նպատակների համար, ինչպիսիք են՝ բիզնեսը եւ ներդրումները, հիմնական եւ շրջանառու միջոցների ձեռքբերումը, ինչպես նաեւ այլ ֆինանսական հաստատություններում գործող վարկերի վերաֆինանսավորումը՝ կախված ձեռնարկատիրոջ գործունեության ոլորտից եւ առանձնահատկություններից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է մրցակցային տոկոսադրույքներով վարկեր՝ ԱՄՆ դոլարով, եվրոյով, ռուսական ռուբլով, ազգային արժույթով»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 3839
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW