ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ գնումների հնարավորություն կտա Ամանորի նախօրեին

30.12.2020 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #ապառիկ #Ամանոր
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն  դեկտեմբերի 31-ին` Ամանորի նախօրեին, առավոտյան ժամը 9:00-ից մինչեւ 16:00-ն, ապառիկ գնումներ կատարել բանկի ավելի քան 300 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում` ամբողջ Հայաստանի տարածքում:

Ինչպես նշել են բանկում, հաճախորդները հաշված րոպեների ընթացքում կարող են ձեռք բերել անհրաժեշտ եւ ցանկալի  ապրանքներ՝ կահույք, կենցաղային եւ համակարգչային տեխնիկա, բջջային հեռախոսներ, շինանյութ, խաղալիքներ, ավտոպահեստամասեր, անմիջապես խանութում, ինչպես նաեւ ձեռք բերել տուրիստական փաթեթներ եւ ավիատոմսեր տուրիստական գործակալություններից՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության:

Վարկը տրամադրվում է տեղում՝ հաշված րոպեների ընթացքում: Վարկ ստանալու համար հաճախորդին բավարար է ներկայացնել միայն անձնագիր եւ սոցիալական քարտ:


Դեկտեմբերի 31-ին ապառիկ գնումներ կատարելու հնարավորությունը տարածվում է ինչպես ցանցային խոշոր գործընկեր կազմակերպությունների, այնպես էլ առանձին խանութների վրա, որոնք համագործակցում են բանկի հետ:

Գործընկեր կազմակերպությունների վաճառակետերի աշխատանքային ժամերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով բանկի Կոնտակտային կենտրոն կամ անմիջապես նախընտրած խանութ-սրահ:

«Օգտվե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի հարմարավետ եւ արագ սպասարկումից: Թույլ տվեք Ձեզ կատարել անհրաժեշտ գնումը կամ ձեռք բերել Ձեր մտերիմների ամանորյա նվերները հիմա՝ վճարելով դրանց համար հաջորդող ամիսների ընթացքում»,- նշել են բանկում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. դրամից մինչեւ 1,5 մլն դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչեւ 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության
ժամկետով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 8016
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW