ՎՏԲ-Հայաստան Բանկն անցնում է հաճախորդների սպասարկման ոչ թղթային տեխնոլոգիայի

28.12.2020 | 20:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
Հաշվի առնելով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արագ զարգացումը եւ բանկային շուկայում թվայնացման միտումները՝ 2020թ. վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրեց նորարարական ծառայություն՝ էլեկտրոնային ստորագրությունների կիրառում հաճախորդների կողմից վարկային փաստաթղթերի ստորագրման գործընթացում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանի բանկային շուկայում իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստորագրել վարկային փաստաթղթերը հատուկ պլանշետների միջոցով: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն խնայել ժամանակ, քանի որ հաճախորդը մեկ անգամ ստորագրելուց հետո ապահովում է իր ստորագրությունն ամբողջ փաստաթղթի վրա անհրաժեշտ տեղերում, այլ նաեւ ապահովում է վարկային փաստաթղթերի հետագա պահպանման օպտիմալացման գործընթացը. բոլոր վավերացված փաստաթղթերն անմիջապես ավտոմատ կերպով ուղարկվում են հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Էլեկտրոնային ստորագրությունը կիրառվում է հաճախորդի գրավոր համաձայնությամբ: Ի դեպ, նույնիսկ եթե հաճախորդը էլեկտրոնային փոստ չունի, նա միեւնույնն է՝ կարող է օգտվել իր վարկային փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորությունից, եւ այս դեպքում էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված փաստաթղթերը հաճախորդին տրամադրվում են թղթային տարբերակով:

Նոր թղթային տեխնոլոգիան ներդնելիս՝ բանկն առանցքային ելակետ համարեց հաճախորդի փաստաթղթերի ստորագրման գործընթացի հուսալիությունն ու անվտանգությունը: Հենց անվտանգության տեսանկյունից ապահով լինելը հանդիսանում է այս տեխնոլոգիայի հիմնական առավելությունը. յուրաքանչյուր անգամ էլեկտրոնային ստորագրություն մուտքագրելիս՝ ավտոմատ կերպով ձեւավորվում  է հատուկ ծածկագիր, որի միջոցով ամբողջ փաստաթուղթը ծածկագրվում է, եւ հետագայում այն ենթակա չէ փոփոխման: Անհնար է կեղծել կամ կրկնօրինակել հաճախորդի ստորագրությունը, քանի որ յուրաքանչյուր ստորագրություն ունի իր գաղտնի ծածկագիրը:

Մեկ հաճախորդի սպասարկման ժամանակը 15%-ով կրճատելուց բացի, ծրագրի իրականացման մեջ կարեւոր դեր է խաղում նաեւ բնապահպանական բաղադրիչը՝ 1 տարում բանկը կխնայի ավելի քան 6 միլիոն էջ թուղթ:

Վարկային փաստաթղթերի ոչ թղթային ստորագրման տեխնոլոգիան արդեն ներդրած է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Երեւան քաղաքի բոլոր մասնաճյուղերում, իսկ 2021թ․ նախատեսվում է այն գործարկել բանկի բոլոր մասնաճյուղերում, եւ փաստաթղթաշրջանառության գործընթացում այս նորարարությունը կկիրառվի բանկի կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների համար:

Էլեկտրոնային ստորագրության ծառայության վերաբերյալ բոլոր մանրամասները կարելի է ստանալ բանկի մասնաճյուղերից կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87  հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 8877
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW