Ամերիաբանկը Visa-ի կողմից արժանացել է միանգամից երկու մրցանակի
28.12.2020 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /



Այս մասին հայտարարվել է Visa’s NY միջոցառման ժամանակ:
Լավագույն գովազդային արշավ է ճանաչվել Ամերիաբանկի «Բացահայտիր Հայաստանը» արշավը, որի շրջանակում հարյուրավոր մասնակիցներ հնարավորություն կունենան նորովի բացահայտելու Հայաստանը, ճանաչելու ու զգալու մեր պատմության ու ավանդույթների ուժը: Ամերիա ճամփորդության մասնակիցները կշրջագայեն ՀՀ մարզերում, կհյուրընկալվեն լավագույն հյուրանոցներում, ինչպես նաեւ կմասնակցեն ֆոտոմրցույթի` ստանալով անակնկալներ:
Բանկում նշել են, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, «Բացահայտիր Հայաստանը» արշավի մրցանակաբաշխությունը հետաձգվել է:
Visa վճարահաշվարկային համակարգի կողմից ընդգծվել են նաեւ Ամերիա Պրեմիում դասի քարտերի ակնհայտ առավելությունները, ինչն ըստ էության հաճախորդի այցեքարտն է դեպի որակապես նոր սպասարկում եւ հարմարավետություն:
Շնորհավորելով Ամերիաբանկին այս կարեւոր ձեռքբերումների առիթով, Visa’s NY միջոցառման կազմակերպիչները հույս են հայտնել, որ 2021-ին բանկի հետ իրականացվող նախագծերը ավելի կընդլայնվեն եւ կլինեն շարունակական:
«Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է եւ դասվում է երկրի ամենակայուն եւ խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: