ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ոչ աշխատանքային, տոնական եւ հիշատակի օրերին առանձին ստորաբաժանումներում սահմանել է հերթապահություն:ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձեւակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2020-ի դեկտեմբերի 31-ին, 2021-ի հունվարի 4-ից 7-ը՝ ժամը 11:00-ից մինչեւ 15:00-ն սահմանվել է հերթապահություն: Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսանենգության դեմ պայքարի, հետաքննության եւ օպերատիվ- հետախուզության, մաքսային հսկողության, մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական վարչություններում եւ քարտուղարությունում։ Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ պատասխանատու անձի տվյալները եւ հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղված են տեղեկատվական վահանակներում: ՊԵԿ նախագահի հրամանով տոնական եւ նախատոնական օրերին կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն: Tweet Դիտում՝ 3241