Արցախի նախադպրոցական տարիքի երեխաները միանվագ 20 հազ. դրամ կստանան

24.12.2020 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #երեխաներ #աջակցություն
Կառավարությունն այսօր հաստատել է Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը, որի նպատակն Արցախում հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաներին աջակցության տրամադրումն է Ամանորի կապակցությամբ։

Ըստ այդմ՝ միջոցառման շահառու է համարվում Արցախում 2020 թ. դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող՝ 2015 թ. հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։  

Աջակցությունը տրամադրվելու է միանվագ կարգով՝ 20 000 դրամ յուրաքանչյուր երեխային, ըստ «Հայփոստ»-ին ու «Արցախփոստ»-ին տրամադրված՝ երեխաների անվանացանկերի։ Միջոցառման շահառու հանդիսացող երեխաների տվյալները ծառայությանը տրամադրում է Ոստիկանությունը, ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների։
Դիտում՝ 3378

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW