1000+ հիմնադրամին փոխանցվող վճարների չափը կավելանա

24.12.2020 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#1000+ #հիմնադրամ #փոփոխություն
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն է կատարել դրոշմանիշային վճարների հետ կապված որոշման մեջ՝ մասնավորապես «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին (1000+) փոխանցվող վճարների հետ կապված:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ գործող կարգավորումներով  «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի միջոցները բավարար չեն լինելու մարտական գործողություններին մասնակցած անձանց ամբողջ ծավալով հատուցում տալու համար։

«Դրոշմանիշային վճարի չափը փոխվում է՝ կախված անձի եկամուտներից: Մինչեւ 100 հազար դրամ եկամուտի դեպքում սահմանվում է 1500 դրամ, 100 հազարից մինչեւ 200 հազարի դեպքում՝ 3000 դրամ։ Եվ այդպես սանդղակով հասնում ենք մինչեւ 15 հազար դրամի, որը կվճարեն նրանք, ում եկամուտը 1 մլն դրամը գերազանցում է»,- ասել է նախարարը:

Որոշման նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում:
Դիտում՝ 5987
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW