Կենտրոնական բանկերի կողմից ազգային թվային արժույթների գործարկումը հետագայում կարող է հնարավորություն ընձեռել իրականացնել անդրսահմանային փոխանցումներ՝ շրջանցելով SWIFT համակարգը։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան։ «Ավելի քան 30 կենտրոնական բանկեր այսօր աշխատում են ազգային թվային արժույթների ուղղությամբ։ Կարծում եմ, այն արագությունը, որով նրանք ուսումնասիրում են այս թեման, վկայում է այն մասին, որ 5-7 տարվա ընթացքում մի քանի երկիր կներկայացնի իր ազգային թվային արժույթը։ Եվ այդ ժամանակ հնարավոր կլինի լուծել ուղիղ ինտեգրման հարցերը։ Այս պարագայում SWIFT-ը կարող է այլեւս պետք չգա, քանի որ դրանք արդեն այլ տեխնոլոգիական փոխգործակցություններ են»,- ասել է նա: 11.11.2020 | 12:45 Moody's-ը գնահատել է թվային ռուբլու հեռանկարները Միաժամանակ, Սկորոբոգատովան նշել է, որ SWIFT-ը կարող է դառնալ թվային արժույթների համար հարթակներից մեկը, եթե դա համապատասխանում է իր զարգացման ռազմավարությանը:Նա նաեւ նշել է, որ թվային արժույթների հիման վրա միջազգային փոխանցումներ գործարկելիս՝ բացի բարձր արագությունից, կարեւոր է ապահովել ավելի ցածր միջնորդավճարներ, քան առկա են շուկայում: 02.12.2020 | 11:17 Ռուսաստանի ԿԲ-ն ինքնուրույն կթողարկի թվային ռուբլին Banks.am-ը հիշեցնում է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ալեքսեյ Զաբոտկինը դեկտեմբերի սկզբին ասել էր, որ թվային արժույթը կլինի Կենտրոնական բանկի պարտավորությունը, այսինքն՝ ԿԲ-ն իսկապես ինքնուրույն է թողարկելու թվային ռուբլին: Նրա խոսքով՝ թվային արժույթի տարածման ընթացքում համագործակցությունը ֆինանսական շուկայի մասնակիցների հետ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց համար կախված կլինի այն մոդելից, որն ի վերջո կընտրվի:«Թվային ռուբլին փողի երրորդ ձեւն է, որը թողարկվելու է ՌԴ Կենտրոնական բանկի կողմից եւ շրջանառվելու է արդեն գոյություն ունեցող ձեւերի՝ կանխիկի եւ անկանխիկի հետ մեկտեղ»,- նշել էր Զաբոտկինը: Tweet Դիտում՝ 6907