Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը գտնում է, որ Ռուսաստանում թվային ռուբլու գործարկումը կարող է հանգեցնել գումարների արտահոսքին բանկային հաշիվներից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Բանկային դեպոզիտների եւ թվային ռուբլիների միջեւ միջոցների վերաբաշխումը կհանգեցնի դրանց մասնակի արտահոսքին առեւտրային բանկերի հաճախորդների հաշիվներից: Դա՝ հաճախորդներին պահելու նկատառումներից ելնելով, կարող է բերել բանկային դեպոզիտների տոկոսադրույքների բարձրացմանը եւ, ի վերջո, կհանգեցնի ֆոնդավորման արժեքի ավելացմանն, ինչը բացասաբար կանդրադառնա բանկերի վարկունակության վրա»,- նշված է զեկույցում:Moody's-ը ներկայացրել է թվային արժույթի երեք հնարավոր մոդել. Կենտրոնական բանկի թվային արժույթի ուղղակի մոդել, անուղղակի մոդել, որը ենթադրում է բանկի միայն որոշակի մասնակցություն, եւ հիբրիդային մոդել, որը կներկայացնի առաջին երկու մոդելների համադրություն: Առաջին մոդելի կիրառմամբ քաղաքացիներն ու ընկերությունները հնարավորություն կունենան թվային արժույթով գործարքներ իրականացնել ԿԲ-ի միջոցով, առանց բանկերի միջնորդության: Եթե գործարքների գումարները սահմանափակ չլինեն, ապա հաճախորդները, հավանաբար, կնախընտրեն օգտագործել թվային ռուբլիներ եւ կնվազեցնեն սովորական արժույթով իրենց դեպոզիտների գումարները: Անուղղակի մոդելը ենթադրում է, որ ԿԲ-ն բանկերին եւ վճարային համակարգերին կտրամադրի միջնորդների դեր, իսկ թվային ռուբլիներով դեպոզիտները կպահվեն բանկերում հաշիվների վրա: Այդ դեպքում թվային ռուբլու օգտատերն իրավունք կունենա պահանջ ներկայացնել առեւտրային բանկին, այլ ոչ թե ՌԴ ԿԲ-ին: Moody's-ի կարծիքով՝ բանկերի համար անուղղակի մոդելն ավելի շահավետ կլինի, մինչդեռ մանրածախ հաճախորդները կարող են եւ չզգալ մեծ տարբերություն մոդելների միջեւ: ՌԴ ԿԲ-ն դեռեւս չի հաղորդել ընտրված մոդելի մասին եւ չի ընդունել վերջնական որոշում թվային ռուբլու ներդրման հարցում: Tweet Դիտում՝ 5653