Reuters. Apple-ը նախատեսում է ինքնակառավարվող ավտոմեքենա արտադրել
22.12.2020 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rttnews.com

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ 2014թ. ի վեր Apple-ը շարունակում է Titan նախագծի իրականացումը, ինչը նախատեսում է զանգվածային սպառողի համար ինքնակառավարվող ավտոմեքենայի մշակում: Այսպիսով, Թիմ Քուքի ղեկավարած ընկերությունն այլ ճանապարհ ընտրեց, քան մի շարք տեխնոլոգիական ընկերություններ, որոնք ստեղծում են ինքնավար տաքսիներ: Դրանց թվում նշվում են Amazon-ին պատկանող Waymo-ն եւ Uber-ը:
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Apple-ը կենտրոնանում է սեփական մշակման մեկ տարրանոց մեծ մարտկոցի ստեղծման ուղղությամբ, որն արտադրության մեջ պետք է լինի ավելի էժան և էներգախնայող, քան ներկայումս լայն կիրառություն ստացած բազմաբջիջ մարտկոցները:
Apple-ը երբեւիցե չի հայտարարել ինքնակառավարվող ավտոմեքենայի ստեղծման մասին, դրա վկայությունն են հանդիսացել միայն ԶԼՄ-ներում բազմաթիվ արտահոսքերը: Նորույթի շնորհանդեսի համար նշվում էին 2017 եւ 2019 թվականները:
Հունիսին Apple-ը ներկայացրեց iPhone սմարթֆոնները մեքենայի վիրտուալ բանալիներ դարձնելու հայեցակարգը: Այս գործառույթը հասանելի է Tesla ընկերության Model 3 էլեկտրամոբիլների եւ 2021թ. շուկա մուտք գործող նոր BMW 5 ավտոմեքենաների սեփականատերերի համար:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: