Wildberries-ի լսարանն աճել է 2,5 անգամ

21.12.2020 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wildberries #համավարակ
Համավարակի ֆոնին Wildberries ռուսաստանյան առցանց ռիթեյլերի լսարանը 2020թ. աճել է 2,5 անգամ՝ մինչեւ 36 մլն մարդ, ընդ որում աճն արձանագրվել է բոլոր այն երկրներում, որտեղ ներկա է ընկերությունը:

«Համավարակի ընթացքում ինտերնետ առեւտրի սոցիալական նշանակությունը զգալիորեն աճել է. ռուսաստանցիներն առցանց ակտիվորեն ձեռք էին բերում սննդամթերք, առողջությանն ուղղված, ինչպես նաեւ մանկական եւ տնտեսական ապրանքներ: Առցանց առեւտրի լսարանը զգալիորեն ավելացել է. ընդհանուր առմամբ տարեսկզբից Wildberries-ից գնումներ կատարողների թիվն աճել է 14 միլիոնով՝ մինչեւ 36 միլիոն»,- ընկերության զարգացման գծով տնօրեն Վյաչեսլավ Իվաշենկոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:



2020թ. իննը ամիսների ընթացքում Wildberries-ի շրջանառությունն ավելացել է 104%-ով՝ մինչեւ 285,6 մլրդ ռուբլի: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Wildberries-ը Ռուսաստանի բոլոր առեւտրային ցանցերի շրջանում եկամուտի ծավալով զբաղեցրել է 7-րդ տեղը:

Wildberries-ը ներկայացված է իննը երկրում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Լեհաստանում, Սլովակիայում եւ Իսրայելում:
Դիտում՝ 7329
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW