“Յունիբանկը” գոհ է 2007 թ. իր գործունեության արդյունքներից

02.05.2008 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացած բաժնետերերի տարեկան ժողովում “Յունիբանկն” ամփոփել է գործունեության վեցերորդ տարվա արդյունքները##` այն համարելով հաջողված ինչպես ռազմավարական ծրագրերի իրագործման, այնպես էլ որակական բարեփոխումների տեսանկյունից:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, բանկը հիմնականում կատարել է 2007 թվականի բիզնես-պլանով առաջադրված խնդիրներն ու ապահովել է գործունեության հիմնական ցուցանիշների աճի դրական դինամիկա:

Հաշվետու տարում հաճախորդների բազայի աճը կազմել է 69%, հաճախորդների թիվը գերազանցել է 33 600-ը: Ներգրավված միջոցների ծավալն աճել է 1.8 անգամ` տարեվերջին կազմելով 23.84 մլրդ դրամ:

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով “Յունիբանկը” զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի բանկային համակարգում:

Տրամադրված վարկերի ծավալն աճել է 2 անգամ` կազմելով 29.6 մլրդ դրամ:

“Յունիբանկը” զգալի արդյունքների է հասել նաեւ դրամական փոխանցումների շուկայում. UNIstream համակարգով շրջանառությունը կազմել է $657 մլն (UNIstream-ին պատկանում է Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի 50%-ից ավելին):

Բանկը շարունակել է մասնաճյուղային ցանցի ընդլայնումը` մասնաճյուղերի քանակը հասցնելով 29-ի: Նոր մանսաճյուղեր կբացվեն նաեւ այս տարի` Իջեւան, Կամո, Սպիտակ, Տաշիր եւ Երեւան քաղաքներում:

2007 թվականին բանկը հաջողությամբ իրագործել է ABN AMRO եվրոպական բանկի “Բանկային ռիսկերի կառավարման գործընթացների բարելավման” ծրագիրը: Որակական փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ բանկի ղեկավար մարմիններում` Խորհրդի կազմի մեջ ընդգրկվել է ABN AMRO ներկայացուցչություններից մեկի նախկին նախագահ Հյուգո Վիլլեմ Մինդերհաուդը, ով ՙՅունիբանկումՙ պատասխանատու է ռիսկ-մենեջմենթի եւ ներքին աուդիտի համար:

Ընթացիկ տարվա ընթացքում “Յունիբանկը” նախատեսում է մեծացնել իր հիփոթեկային փաթեթն ավելի քան 2 անգամ` մինչեւ $60 մլն: 2008 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, բանկի կողմից տրամադրված ավտովարկերի ընդհանուր ծավալը կազմել է 1.7 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը գրեթե 3 անգամ:

Դիտում՝ 6497
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW